Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կինը ելույթ է ունեցել
Քաղաքական
16:03 24/03/2025

Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կինը ելույթ է ունեցել

Թուրքիայի կառավարության կայացրած որոշումը անարդար է և անօրինական, բոլոր որոշումները քաղաքական են,- գրում է ՓարվանաTV-ն, փոխանցելով Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կնոջ՝ Դիլեք Իմամօղլուի խոսքերը։

Ստամբուլի քաղաքապետի կինը ասում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կպարտվի ընտրություններում։

«Մեր խիղճը հանգիստ է, մեր գլուխը բարձր է, մենք շարունակելու ենք մեր ճանապարհը»,- ասել է Դիլեք Իմամօղլուն։

Բացի այդ, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահ Օզգուր Օզելը խոսել է Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության մասին՝ նշելով, որ մեղադրող կողմը «Իմամօղլուի գործը վարում է հանցավոր կազմակերպության անունից»։

Էքրեմ Իմամօղլուն՝ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը, հերքում է այդ մեղադրանքները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կինը ելույթ է ունեցել